Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հայի ու թուրքի մասին

Կրկին զինվորի զոհվելու կապակցությամբ սոցիալական ցանցերում սուր քննարկումներ են, արդյունքում` դարձյալ հայրենակիցներս երկու խմբի են բաժանվել. Վիրավորում են իրար հայ մարդիկ, կրկին վիրավորական խոսքեր լցնում իրար վրա, թշնամանում իրար: Եվ ամենացավալին այն է, որ ոչ թե մեր, այլ թշնամու պատճառով:

Վերջերս մի հոդված աչքովս ընկավ, որտեղ հեղինակը շատ դիպուկ էր նկատել, որ մեզանում այսօր մի տեսակ մեղք գործելու նման մի բան է դարձել երջանիկ կամ ուրախ երևալը, իսկ հաջողակ լինելը առհասարակ հավասար է դավաճանության. այո դավաճանություն` անտեսանելի ու անհասկանալի, բայց կործանարար բոլորի համար, բայց բոլորի կողմից պահպանվող մի անհասկանալի իրադրության համար: Հարգելի’ բարեկամներ, սա նորմալ չէ, կներեք համարձակությանս համար, բայց սա ավելի քան աննորմալ է: Մեր երկրում կան հազարավոր տաղանդավոր ու աշխատասեր երիտասարդներ, որոնք ոչինչ չեն գողանում, ոչ մեկի հաշվին չեն ապրում բայց լավ կրթության, լավ աշխատանքի համար շատ են վաստակում ու հաջողակ են իրենց կյանքում: Չի կարելի նրանց ատել, չի կարող ամեն ինչ վատ լինել մեր երկրում:

Իմ խոսքը, սակայն մեր երկրի տնտեսական կամ քաղաքական վիճակի մասին չէ, այլ մեր բանակի ու զորքի մասին է: Ամեն մի զինվորականի զոհվելու գույժը ցնցում է մեզ բոլորիս, ցնցում է ինձ, որ արդեն քսան տարի է գիտեմ` ինչ է զինվորն ու զինվորականը, որ ծառայել եմ առնվազն մի հինգ հազար զինվորի ու դրանից մի քիչ պակաս սպաների հետ: Իհարկե, մեր ամեն մի տղայի կյանքը հազարավոր ասկյարների կյանքից էլ թանկ է։ Նույն այն ասկյարների, որոնց կյանքը գրոշի արժեք անգամ չունի իրենց ղեկավարների համար: Ես գիտեմ, որ այդ մահերը ցնցում են ողջ հայ ժողովրդին, ուղղակի այդ ցնցումները տարբեր են լինում: Մեկը այդ զոհերից ամեն մեկի հետ մի քիչ մեռնում է, ամեն մի զոհի ծնողների աչքերի մեջ նայելիս հիշում իր մահացած մարտական ընկերներին, սիրտը մանրանում է մանկան բռունցքի չափ, սակայն հավաքելով ուժերը` շարունակում է ծառայել, քանի որ այլ բան չունի, քան ծառայել իր ազգին ու պետությանը: Մեկի համար, ով ամեն ինչից զատ լուռ ու հանգիստ Մարտակերտում մանկապարտեզ ու դպրոց է շենացնում, հաճախ զինվորի կողքին է կանգնում այդ զոհերը իրականում կյանք են կարճացնում: Մյուսի համար այդ մահերը, հերթական առիթն են այս երկիրն ու ազգը ատելու, իշխանություններին թշնամուն հանձնելու, իր երևակայությունը ու իրականության հետ ոչ մի կապ չունեցող պատկերացումները սենսացիոն ներկայացնելու, չնայած երևանյան ոչ մի խրախճանք բաց չթողնող այդ երիտասարդները որևէ զորամասում կամ մարտական դիրքում երբևէ չեն եղել:

Ու չես կարող չնկատել, ամենացավալին, երբ այդ մահերը ոմանց համար ուղղակի առիթ են հերթական շաբաթվա ավարտը քաղաքից դուրս ամառանոցում նշելուց կամ ամանորը Փարիզում անցկացնելուց առաջ, ևս մի սրտաճմլիկ, զգացմունքային հոդված գրելու, որոշ մարդկանց վրա կեղտ շպրտելու համար:

Դրանից իրականությունը ուրիշ չի դառնում, այլ զինվորականներս, որոնց այդ մահերի մեջ մեղավորն են համարում, պատրաստ են ամեն մի մահի համար մեզ փրփրաբերան մեղադրող անչափահասի դատաստանին արժանանալ: Դարձյալ կափսոսանք շատ բաների համար, կրկին գլուխներս կշրջենք հակառակորդի կողմը ու կշարունակենք ընտանիքներից ու տաք տնից կարոտ մարտական դիրքերի ճամփեքի վրա ապրել ու խորհել արածի ու չարածի համար, թուրքի ու սեփական ազգի մեղադրանքների մասին: Մենք կլացենք, թևաթափ կլինենք, սակայն հետ չենք դառնա մեր ճամփից, մենք, որ բանակ մտանք, երչբ դեռ նույնիսկ անձնագիր չունեինք, որ մեր երեսունում արդեն հիսունի կյանք ենք ապրել, որ քառասունում արդեն վաթսուն տարեկանի նման կերեւանք, կշարունակենք գնալ մի տեղ, որը դուք ոչ տեսել եք, ոչ լսել ոչ էլ երբեւէ կիմանաք, չնայած պլանային անդրադարձ եք անում ամեն շաբաթ այդ ամենին ձեր երևանյան տաք սենյակից: Մենք կշարունակենք Քարվաճառում, Մեհրաբում, թե Երևանում ապրել վարձով կամ փայտե տնակներում: Դուք կգրեք սահմանամերձ զորամասի այս կամ այն զինծառայողի մասին, որի հետ այս կամ այն, իրական կամ հնարովի դեպքն է պատահել, դրա համար պատվելի մարդկանց կհավասերեցնեք հողին ու ձեր պլանը կատարված կլինի, սակայն անգամ հեռավոր պատկերացում չունենալով, թե այդ մարդը այդ զինվորին տեսնելու համար այդ մարտական դիրքը հասնելու համար քանի քանդվող ոլորան ճամփա է անցել, քանի անգամ են նրա վրա կրակել, քանի անգամ է վիրավորվել կամ մարմնի որ մասն է կորցրել: Ձեզ համար ամեն մի սպան, որ կրծքին ամրացված մեդալներ ունի, դրանք պարտադիր ստացել է իր զինվորների կյանքերի գնով, իսկ աջ կողմի ժապավենները ծիածանի խորհրդանիշ են: Մինչդեռ իրականությունը լիովին այլ է:

Սակայն այնքան էլ այդպես չէ, ոչ մի սպա չի ուզում իր հազարանոց զորքից անգամ մի զինվոր մահանա, քանի որ դա իր մի մասնիկի կորուստն է, դա իր մարտական խնդրի տապալումն է, իր ամոթն է, իր ոգու ու արժանապատվությանը հասցված հարված, դա իրավապահների հետ խնդիր է, դա պաշտոնանկություն է…:

Այո, մենք ներողություն ենք խնդրում, որ չկարողացանք պահել ևս մեկ կյանք, ևս մեկ զինվոր: Մեր զինվորը այդ հոդվածագիրների ու մեզ մեղադրողներինը չէ, այլ` մերը, առաջինը հենց մեր զինվոր, որի կյանքը չկարողացանք փրկել: Այո′, մենք մեղավոր ենք, որ մեր շարքից մեկը, թեկուզ միայն ֆիզիկապես պակասեց, մենք մեղավոր ենք, որ իր կյանքը չկարողացանք պահպանել, բայց, ցավոք, երբեմն մենք չենք կարող հակառակորդին բացատրել, որ իր նշանոցում մեզ ընտրի և ոչ թե մեր զինվորներին:

Սակայն մենք նաև այլ բանի համար ենք մեղավոր, որ դուք կաք, դուք էլ մերն էք, մենք ձեզ համար էլ ենք ծառայում, ու որքան էլ մեզ հայհոյեք, հեռակա խաչելու ու քառատելու դատապարտեք, մենք մեղավոր ենք, որ մեր մասին սկսեցիք հիշել այն ժամանակ երբ մենք սկսեցինք պատմել, որ կա բանակ, որ պատերազմ կա, որ մարդ է զոհվում: Ի դեպ, չգիտես ինչու միայն զինվորներին եք հիշում, իսկ մենք հավասարապես սպա ու ենթասպա ենք կորցնում, որի մասին չեք սիրում խոսել: Մենք դրա համար էլ ենք մեղավոր այո′, եթե մենք ժամանակին թույլ չտայինք ձեզ, որ Երևանում շատ կտրվեիք մեր կերած սև հացից, ոտքերի տակ եղած ցեխից ու քամուց կարմրած մեր մաշկը ձերից չտարբերվեր, հիմա այդպես դժվար թե խոսեիք, բայց մեկ է դուք մերն եք, մեր զավակները, ինչքան էլ մենք ձերը չենք: Դուք մեզ եթե անգամ ատեք էլ, մենք դրան որևէ կերպ պատասխանելու իրավունքը չունենք, քանի որ մենք մեր մարտական խնդիրներից շեղվելու իրավունք չունենք: Մենք ներողություն ենք խնդրում, որ մեր եղբայրը մեզ հետ չէ: Երեւի նաեւ մենք ենք մեղավոր, որ մի ոտքով, մի երիկամով, մի աչքով, ոմանք մի ձեռքով ու առանց ոտքերի շարունակում ենք, ծառայել, մեղավոր ենք, որ մեր խոնավ փայտե տնակներում, մեզ միայն տոներին հանդիպող զավակները, չնայած այսքան անմարդկային կյանքին, ամեն դեպքում ուզում են մեզ հետեւել: Թերեւս մեղավոր ենք նաեւ նրա համար, որ շատ հավատացինք ձեզ, որ մեզ հասկանում եք, մեր ու մեր ավագ ընկերների հաղթանակը գնահատում: Երեւի դարձյալ մեր մեղքն է, որ չենք բացատրել, թե ինչպես են այսպիսի հարաբերությունների պատճառով պետություն կորցնում, թե ինչպես Արամի մահից հետո, որոշ վատ զինվորականների պատճառով ժողովուրդը բանակին զինվոր էլ չէր ուզում տալ, անիծում էր բանակին ձեզ նման, հենց ձեր բառերով ու վերջը եղավ այն, որ մենք հայրենիք կորցրինք: Մենք մեղավոր ենք որ դուք դա չեք ուզում ընդունել ու հասկանալ, բայց, ինչ արած, ախր ժամանակ չունեինք, ախր պատերազմ էր, իսկ մենք կռվում էինք, դուք դպրոց էիք գնում, իսկ մենք կռվում էինք, կռվում հակառակորդի հետ, մեր խղճի, մեր տկարության ու թուլության հետ էինք միաժամանակ կռվում ու հույս ունեինք, որ մեզ կհասկանաք:

Մենք շատ բաների համար ենք մեղավոր, սակայն երկու բանի համար մենք չենք կարող մեղքը մեզ վրա վերցնել: Մեղավոր չենք, որ մեր ընկերների փոխարեն այդ գնդակը մեզ չդիպավ, մենք մեղավոր չենք որ ձեր խոսքերը մեզ է բաժին հասել լսելու և ոչ թե իրենց, և մենք մեղավոր չենք որ պատերազմ գնալուց հետո այդպես էլ տուն չվերադարձանք ու այդպես էլ դաշտից զորանոց չիջանք ու ձերը չդարձանք:

Դավիթ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Զինծառայող

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников