Ազգային արխիվն այս տարի կավարտի ֆիլմերի թվայնացման գործընթացը
ОбществоԸնթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը:
Այս մասին նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Այս տարի կինոնկարների թվայնացումը կավարտենք, մնացել է մոտ 500 կինոնկար: Դա էլ կավարտենք ու արդեն կարող ենք ասել, որ ամբողջ կինոհավաքածուն ունենք էլեկտրոնային տարբերակով»,- ասաց նա: Ազգային արխիվում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է:
Դրանից բացի, պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, ինչպես նաև դրանից հետո նկարահանված ֆիլմերը: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ամեն դեպքում ժապավենները մնալու են:
Արդեն մի քանի տարի է շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Դրա շնորհիվ տեղեկությունն առավել հասանելի է դառնում: Թվայնացվում են ոչ միան փաստաթղերը, այլև փաստավավերագրական կինոնկարները, ձայնագրութունները, լուսանկարները: