Տրորեք մատները 60 վայրկյան և տեսեք՝ ինչ կլինի Ձեր մարմնի հետ
LifestyleՉնայած նրան, որ ասեղնաբուժությունը, մերսումը երկար ժամանակ եղել են արևելյան բժշկության մաս տարբեր հիվանդությունների բուժման համար՝ ներառյալ ցավի մեղմացում, վնասվածքներ, սթրես, այս տեսակի այլընտրանքային բժշկությունը միայն վերջերս է սկսել կիրառվել արևմտյան մշակույթում։
Սրա հետ կապված՝ ոչ այնքան հայտնի հնագույն արևելյան փիլիսոփայությունը մարմնում կյանքի էներգիայի ներդաշնակցման մասին, որը հայտնի է որպես «Jin Shin Jyutsu», բավական արդյունավետ միջոց է անհանգստության, դեպրեսիայի, պարանոցի և մեջքի քրոնիկ ցավի բուժման համար։ 1950թ․-ին ԱՄՆ-ում այս բուժումը ներկայացրեց ասիացի-ամերիկացի Մերի Բուրմեյստերը, և այս փիլիսոփայությունը աստիճանաբար սկսեց տարածվել մարդկանց շրջանակներում։
«Jin Shin Jyutsu»-ում իրենից ներկայացնում է յուրաքանչյուր մատի թեթևակի ձգում կամ սեղմում, որպեսզի թուլացվի էմոցիոնալ իրավիճակները, ինչպիսիք են վախը, զայրույթը, դեպրեսիան, վիշտը։ Կարևորն այն է, որ յուրաքանրչյուր մատը կապված է տարբեր խնդիրների բուժման հետ․ բութ մատը պատասխանատու է անհանգստության համար, ցուցամատը՝ վախի, միջնամատը՝ զայրույթի, մատնեմատը՝ տխրության, ճկույթը՝ ցածր ինքնագնահատականի հետ։ Այս մեթոդը կարող է օգնել երեխաներին և մեծահասակներին՝ վերականգնելու իրենց հոգևոր և էմոցիոնալ հավասարակշռությունը։