Արագ նիհարելու և ճարպերն արագ այրելու համար մի քանի բան է հարկավոր.
Ճիշտ շնչառություն
Վարժություններ անելիս հարկավոր է ճիշտ շնչել: Խորը շնչառությունն արյունը հարստացնում է թթվածնով, որն էլ իր հերթին նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը և տոքսինների հեռացմանը: Օրգանիզմում տոքսինների շատ քանակությունը ցելյուլիտ և ավելորդ քաշ է առաջացնում:
Կոփում
Ընդունեք սառը ջրով ցնցուղ, սառը հիդրոմերսում: Այս ամենը խթանում է լրացուցիչ էներգիայի ստեղծմանը և ավելորդ կալորիաների վերացմանը: Խորհուրդ է տրվում նաև վարժություններ կատարել սառը օդին:
Վազեք, զբաղվեք աերոբիկայով, կարդիոֆիթնեսով, լողով
Այս ամենն օգնում է խթանել արյան շրջանառությունը, հարստացնում է արյունը թթվածնով և այրում է ավելորդ ճարպերը: