Ընթացիկ տարում շահագործման կհանձնվի սոցիալական բնակարանաշինության ամենախոշոր համալիրը
ОбществоՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Սոցիալական բնակարանաշինություն ծրագրի համար 2016 թվականը էական տարի է լինելու:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարիտեղակալ Արսեն Քարամյանը: Ընթացիկ տարում շահագործման է հանձնվելու ծրագրի շրջանակում երբևէ կառուցված ամենամեծ համալիրը` բաղկացած 500 բնակարանից: Շահառուներն են` պետծառայողներ, քաղծառայողներ, բանկային ոլորտի աշխատողներ, մանկավարժներ, դասախոսներ, բժիշկներ: Այդ համալիրը կառուցվում է Ավա ն վարչական շրջանում, իսկ աշխատանքները մոտենում են եզրագծին:
« 2016 թվականը ծրագրի համար կլինի կուլմինացիոն: Դրան հաջորդած 2017 թվականը կլինի փոքր-ինչ ոչ այնքան ակտիվ տարի: Արդեն 2018 թվականին` հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, հնարավորություն կունենանք հետադարձ հայացք գցելու և ամփոփելու վերջին 10 տարիներին այս ոլորտում կատարված աշխատանքը»,-ասաց Արսեն Քարամյանը:
Մի քանի օրից մեկնարկելու է մեկ այլ համալիրի շինարարությունը, որը կրկին Ավանում է: Այն բաղկացած է 140 բնակարանից, նախատեսված է երիտասարդ մասնագետների համար: Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ շահառուները լրացված են ամբողջովին: 2016 թվականի կեսերին տեղի կունենա վերջին համալիրի կառուցման մեկնարկը, այս անգամ Զեյթուն վարչական շրջանում` բաղկացած 280 բնակարանից: Արսեն Քարամյանի փոխանցմամբ` հայտերի հավաքագրումը կմեկնարկի առաջիկա օրերին: «Ահա այս երկու նախաձեռնություններով էլ կմոտենանք եզրագծին: Բոլոր բնակարանները մինչև 2018 թվականի փետ րվարի 1-ը հանձնված կլինեն շահագործման»,-հավելեց Արսեն Քարամյանը:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սոցիալականբնակարանաշինություն ծրագիրը» մեկնարկել է 2008 թվականին: