Ուկրաինացի կենդանի տիկնիկը՝ հայերի և հայկական քիթը ժառանգելու մասին (լուսանկարներ)
LifestyleՕդեսայի կենդանի տիկնիկ 28-ամյա Վալերյա Լուկյանովան, ով վիրահատությունների արդյունքում վերածվել է մարդ-տիկնիկի, GQ ամսագրի հետ զրույցում խոսել է մի շարք վիրահատությունների մասին, որոնց մարդիկ դիմում են իրենց արտաքին տեսքը ամբողջապես փոխելու համար:
Լուկյանովան դրանց նորմալ է նայում և, դիմելով մի շարք վիրահատությունների ու նմանվելով մարդկանման բարբիի, ձգտում է իր անթերի տեսքով հասնել կատարելության:

GQ ամսագրի հետ զրույցում բարբին ուղիղ համեմատություն է անցկացնում հայերի և ռուսների միջև ասելով.
«Ազգությունները հիմա խառնվել են, դա այլասերում է, այդպես չպետք է լինի»,- ասել է նա:
GQ –ի հետ զույցում ուկրաինուհին, խոսելով ամենաբարդ և վտանգավոր վիրահատությունների մասին, ասել է, որ իր անթերի տեսքի համար ամեն ինչի էլ պատրաստ է և կոչ արել մարդկանց ևս ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին:

«Հիշեք, թե որքան գեղեցիկ էին կանայք 1950-ականներին և 1960-ականներին, առանց վիրահատության: Իսկ հիմա այլասերությունների շնորհիվ մենք ունենք այն, ինչ ունենք: Ռուսը ամուսնանում է հայի հետ, նրանք ունենում են երեխաներ, գեղեցիկ աղջիկ, ով քիթը ժառանգում է հորից: Նա գնում է վիրահատության և փոքրացնում այն և ամեն ինչ կարգին է»:

Կենդանի տիկնիկը խոստովանել է, որ 2013-ին կարծում էր, թե ինքը Երկիր մոլորակից չէ, այլ հավանաբար Վեներայից.
«Ճիշտ է վստահ չեմ դրանում, բայց համոզված եմ, որ ոչ մի կապ չունեմ Երկրի և այսօրվա մարդկանց հետ»,- ասել է Լուկյանովան:
Մոդելը, մշտապես լինելով սկանդալների կիզակետում, նշել է, որ իրեն դուր է գալիս, երբ իրեն ընկալում են որպես այլմոլորակային: