«ՀԺ». «Սերգեյ Լոքյանի ունեցվածքը»
Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն ու աջ ձեռքն էր ԱԺ-ում, Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո անգործ էր մնացել ընդամենը մի քանի օր: Գրում է «ՀԺ»-ն:
Աշխատանքից ազատվելուց հաշված օրեր անց նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Լոքյանն այն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի համաձայն, աչքի է ընկնում մեծ շահաբաժիններով։
Այսպես, 2013 թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Սերգեյ Լոքյանը բաժնեմաս ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար 63 միլիոն 400 հազար 140 և 8 միլիոն 65 հազար դրամի չափով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին' 4 միլիոն դրամ: Սերգեյ Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ: Դրանից աշխատավարձը ընդամենը 3 միլիոն 590 հազար դրամն է: 33 միլիոն 780 հազար դրամի չափով եկամուտ Լոքյանը ստացել է շահաբաժնից: Եվս 7 միլիոն 200 հազար դրամ էլ' վարձակալության դիմաց ստացվող վճարից։
Ի դեպ, Սերգեյ Լոքյանը վարչապետի խորհրդականի պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել, ինչը օրենքի խախտում է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: