Օրվա բաղադրատոմսը. Տաք շոկոլադ
LifestyleԲաղադրիչներ
շոկոլադ սև – 200 գր
կաթ – 500 մլ
շաքարավազ – 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Շոկոլադը կտորների ենք բաժանում, ավելացնում ենք շաքարավազը:

- Ապա ավելացնում ենք կաթը և միջին ուժեղության կրակի վրա անընդհատ խառնելով հասցնում համարյա եռման աստիճանի` մինչև համասեռ զանգված ստանանք։

- Պատրաստի շոկոլադը լցնում ենք բաժակի մեջ և մատուցում ենք տաք վիճակում:

Շոկոլադի հանգստացնող հատկությունների մասին քչերս գիտենք։ Այնպես, որ ըմպենք տաք շոկոլադ և հանգստացնենք մեր նյարդերը: Ցանկության դեպքում պատրաստի շոկոլադը կարող ենք ձևավորել հարած սերուցքով:)