Գոռ Հակոբյանը ծննդյան տարեդարձը նշել է ֆուլհաուսցիների հետ (ֆոտո)
LifestyleFull House սիթքոմից հայտնի դերասան Գոռ Հակոբյանը հունվարի 14-ին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը։ Կեսգիշերին Գոռը Instagram-ում հրապարակել էր իր տոնական տորթի լուսանկարը եւ բազմաթիվ շնորհավորանքներ ստացել։

Իսկ երեկոյան դերասանն իր ուրախությունը կիսել է ֆուլհաուսցիների հետ։

Գոռը նաեւ իր շնորհակալական խոսքն է ուղղել ընկերներին.
«Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ Ձեր գեղեցիկ մաղթանքների համար։ Անուն առ անուն կարդացել եմ բոլորը։ Շնորհակալ եմ ընկերներիս, որ կողքիս են։ Համբուրում եմ Ձեզ»,- գրել է Գոռը։