Մարմնավաճառ դաստիարակչուհին ցանկանում է շարունակել աշխատել մանկապարտեզում. ՌԴ-ում նոր սկանդալի մանրամասները
LifestyleՌուսաստանում երեկ նոր սկանդալ է բռնկվել։ Պարզվել է, որ Կալինինգրադում «Արեւիկ» նախադպրոցական հաստատության աշխատակցուհին սիրո քրմուհի է՝ Նաստյա Մոնպասյե մականունով: Աղջկան ճանաչել են նրա հաճախորդները: Համացանցում հայտնվել է տեսագրություն՝ նրա սեքս ծառայություններով, ինչը քննադատությունների ալիք է բարձրացրել Ռուսաստանում:

Ինչպես գրում է LifeNews-ը, աշխատակցուհին, որին կասկածում են մարմնավաճառության մեջ, մեկնաբանել է համացանցում հրապարակված սկանդալային տեսագրությունը:
Նաստյա Մոնպասյեն հայտնել է, որ սեքս աշխատակցուհի չէ՝ չնայած ինտիմի համար իրոք փող ստանում է: Աղջիկը կարծիք է հայտնել, որ այդ տեսագրությունը ամենայն հավանականությամբ նկարահանվել էր իր կողմից մերժված երկրպագուի նախաձեռնությամբ:

Իբրեւ նա մերժումից հետո սկսել էր պահանջել, որ աղջիկն իրեն վերադարձնի այն գումարը, որը ծախսել էր սիրահետելու համար: Անաստասիան կարծում է, որ տղան, որի հետ նա տեսագրությունում ժամանակ է անցկացնում, այդ երկրպագուի ծանոթն է եղել: «Մենք ծանոթացանք, հանդիպումը կայացավ: Այն մասին, որ նրանք ծանոթ են, ես ոչինչ չգիտեի»,- մեջբերում է աղջկան LifeNews-ը:
Նաստյան խոստովանել է, որ իրոք գումար է ստացել սեքսից առաջ, սակայն վստահեցնում է, որ դա սեքսի վարձատրություն չէր:
«Մենք հանդիպեցինք, շփվեցինք, մենք ինտիմ հարաբերություններ ունեցանք: Ես չգիտեի, որ ինձ նկարահանում են, չգիտեի, որ այդ մարդիկ ծանոթ են: Փողը նա դրեց, իսկ ես դրան ուշադրություն չդարձրեցի: Հետո ասաց. «Սա քոնն է »: Ես վերցրեցի գումարը, եւ մենք բաժանվեցինք»,- խոստովանել է աղջիկը:
Նաստյան հույս է հայտնել, որ տեսագրությանը վերաբերող սկանդալային պատմությունը շուտ կավարտվի, ու ինքը կկարողանա վերադառնալ մանկապարտեզ: «Ես շատ եմ ուզում շարունակել իմ աշխատանքը մանկապարտեզում: Ես շատ սիրում եմ այդ աշխատանքը, այն ինձ դուր է գալիս: Շատ անհանգսիտ եմ, թե ինչպես կստացվեն իմ հարաբերությունները գործընկերներիս հետ, քանի որ սա արտառոց իրավիճակ է»,- ասել է աղջիկը:

Նրա դատապաշտպան Անտոն Սամոխայի խոսքով, չկայացած երկրպագուն սպառնացել էր աղջկան՝ ասելով, որ ոստիկանությանը կհանձնի: Աղջիկն էլ պատմել է, որ ինչ-որ մեկը ճանկռել էր իր մեքենան ու շաքար լցրել բենզինի բակի մեջ, ինչի հետեւանքով շարքից դուրս էր եկել նրա շարժիչը: Հիմա Նաստյան մտադիր է քրեական պատասխանատվության կանչել երկրպագուին երկու հոդվածներով՝ դրամաշորթության ու անձնական անձեռնմխելիությունը խախտելու համար: