«Ժողովուրդ». Շարմազանովը որոշել է հիշել ջահել օրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ «պարապմունքներ» է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավորներ են։ «Ժողովուրդ»- տեղեկություններով՝ խաղին կմասնակցեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում