Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի գումարը 2016թ. հասնելու է մինչև 7 մլն դրամի

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն ամփոփել է 2015թ. իրականացված աշխատանքները և ներկայացրել իրականացվող ծրագրերի ընթացքը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից, Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ի 2015թ . հոգաբարձուների խորհուրդը տարեվերջյան նիստի ընթացքում հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանի առաջարկը` ՓՄՁ-ներին տրամադրվող վարկի շեմը 5 մլն ՀՀ դրամից հասցնել մինչև 7 մլն դրամ:

Գեղամ Պետրոսյանը տեղեկացրել է, որ պետական աջակցության 2015թ. ծրագրի շրջանակներում ՀՀ 2015թ. պետական բյուջեից հատկացվել է 152,300,000  դրամ: «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով աջակցություն է տրամադրել շուրջ 6,000 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության բոլոր ուղղություններով տրամադրվել է 13,000-ից ավելի աջակցություն: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներին»,-նշել է Պետրոսյանը:

ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել են 403 սկսնակ գործարարներ: Արդյունքում, իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից ֆինանսական աջակցություն են ստացել և իրենց գործունեությունն են սկսել 176-ը: Ուսուցողական աջակցություն է ստացել 407 ձեռնարկատեր:

2014թ. հոկտեմբեր ամսից մեկնարկել է «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագիրը»: 2015թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված դրամագլխի հաշվին սուբսիդավորվել է 611 ՓՄՁ-ի հայտ: «Անցած տարի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկրել և համայնքներին, ֆերմերներին  և կազմակերպություններին վաճառել կամ լիզինգով է տրամադրել 26 միավոր գյուղտեխնիկա: Տեխնիկան շահառուներին է տրամադրվել շուկայականից շուրջ 30% ցածր գնով: Համայնքներին տրամադրված 4 «Նիվա-էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայնի արժեքÕ « մի մասը կառավարության որոշմամբ սուբսիդավորվել է պետբյուջեի հաշվին»,-շեշտել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում վերլուծվել են ՀՀ 35 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում 13 համայնքներում իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ իրականացվել է շուրջ 113 մլն ՀՀ դրամի ներդրում:  Տրամադրվել է 11857 տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն:

67 ՓՄՁ-ների չրագործության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններ գործարկելու ուղղություններով տրամադրվել է աջակցություն տեխնոլոգիական դասընթացների և անհատական խորհրդատվությունների միջոցով: 25 սկսնակ ՓՄՁ-ների չրանոցների, ջերմոցների և սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով սարքավորումների և նյութերի ձևով տրամադրվել են դրամաշնորհներ:

«Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը  Հայաստանում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԶԾ ծրագիրը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ փախստականների աջակցության ծրագիրը, Ասիական զարգացմ ան բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր տեղական և միջազգային գործընկերների հետ: Ավարտվել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագրի առաջին փուլը»,-տեղեկացրել է Գեղամ Պետրոսյանը:

2015թ. դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին «ԵՄ Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME» ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Ծրագրին այս պահին մասնակցում են նաև Մոնտենեգրոն, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան, Թուրքիան, Ալբանիան և Սերբիան:

2014-2020թթ. Համար նախատեսված ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն բոլոր անդամ երկրների համար 2,3 միլիարդ եվրո է:

Հայաստանի մասնակցությունը COSME ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում: Դա  էականորեն կբարձրացնի Հայաստանում ՁԵՑ արդյունավետությունը:

2015թ. ավարտին ամփոփվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրի առաջին փուլի արդյունքները, ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2016թ. նոր փուլի մեկնարկի համար: Դրական է գնահատվել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության  (ՄԱԱԶԿ) Հայաստանում երիտասարդների ձեռներեցության աջակցության ծրագրի առաջին փուլը: Մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլ նախաձեռնելու բանակցությունը: 

Ընդլայնվել է նաև մյուս միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությունը, որի շնորհիվ կընդլայնվի ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը: Նոր ծրագրերի ընթացքի և ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրի արդյունքների մասին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտեղեկացնի պարբերաբար:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай