Brent նավթի գինը ցած Է ընկել 30 դոլարից
ЭкономикаBrent մակնիշի նավթը հունվարի 15-ին շարունակում Է Էժանանալ, ընդ որում տարեսկզբից դրա անկումը կազմել Է արդեն 20 տոկոս, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Երեւանի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ Լոնդոնի ICE Futures սակարանում Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել Է 3,4 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 29,85 դոլար:
Առեւտրաշրջանի ընթացքում գինն ընկել Է բարելի դիմաց մինչեւ 29,64 դոլար: Այդպիսով, տարեսկզբից գնանշումները կորցրել են 20 տոկոս, ինչը խոսում Է շուկայում «արջի» թրենդի մասին:
WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկություններում նշված ժամին ընկել Է 4,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 29,7 դոլար:
Վերլուծաբանները հունվարի 15-ին նավթի գնանշումների անկումը բացատրում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մոտալուտ չեղարկմամբ, որը քանիցս հայտարարել Է համաշխարհային շուկային մատակարարումներն ավելացնելու իր ձգտման մասին: Դա կարող Է խորացնել ներկայիս իրադրությունը, որ բնութագրվում Է առաջարկի ավելցուկով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: