Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավոման մանրամասները ՝ տվյալներով. Գոհար Պողոսյան
БлогՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավոման հարցին ՝ պարզաբանելով.
«Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավոման հարցը,ապա հետագա թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:Հոկտեմբեր- Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար :Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։ Նոյեմբեր- Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը» ,- գրառել է նա: