«Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը չի քանդվի
ОбществоՕրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր ճարտարապետի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարություն էր տարածել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել:
Երևանի քաղաքապետարանից Past.am-ին հավաստիացրեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման աշխատանքներին զուգահեռ՝ կլոր մասնաշենքը արտաքին փոփոխության կամ որևէ ապամոնտաժման աշխատանքների չի ենթարկվելու: