Երեխաների նկատմամբ թրաֆիքինգի 2 դեպք է գրանցվել 2015թ. Հայաստանում
ОбществоԱնցյալ տարվա ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
«2014թ. երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Դուրյանը:
Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Նելլի Դուրյանը նկատեց, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնեց, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները: