Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնությունների թվի աճ
ОбществоՀայաստանում անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնությունների աճ է արձանագրվել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը: «2015թ. գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որոնցից 150-ի դեպքում քրեական գործ է հարուցվել։ 2014թ. գրանցվել էր 678 դեպք, որից 76-ի դեպքում հարուցվել էր քրեական գործ»,- նշեց Դուրյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի գրանցվել է 471 դեպք, երբ ամուսինն է կնոջ նկատմամբ բռնություն գործադրել, իսկ 2014թ. գրանցվել է նման 410 դեպք: 2015թ. եղել է 15 դեպք, երբ կինն է բռնություն գործադրել ամուսնու նկատմամբ, 2015թ. 62 դեպքի դիմաց: Ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության 65 դեպք է արձանագրվել 2014թ. 62 դեպքի դիմաց, երեխաների կողմից ծնողների նկատմամբ բռնության 106 դեպք է գրանցվել: 2014թ. համեմատ այդ թիվը չի փոխվել: