Անգեղակոթ գյուղի 1990 թ. ծնված բնակիչը տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 14-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 12-ի ժամը 20.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վ. Օ.-ն տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.06-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: