Բաղադրիչներ
Խմորի համար
կարագ – 125 գր
ալյուր – 300 գր
փխրեցուցիչ – 1 թ/գդ
ձու – 1 հատ
շաքարավազ – 4 ճ/գդ
կակաո – 2 ճ/գդ
Կաթնաշոռային զանգվածի համար
կաթնաշոռ – 500-600 գր
ձու – 3 հատ
շաքարավազ – 3/4 բաժակ
վանիլին – 15 գր
թթվասեր – 1/2 բաժակ
Վրան լցնելու համար
գետնանուշ – 50 գր(բոված)
մեղր – 2-3 ճ/գդ
խտացրած կաթ եփված – 200գր
Պատրաստման եղանակ
- Առաձգական խմոր ենք պատրաստում. ալյուրը, շաքարավազը, կակաոն, փխրեցուցիչը և սենյակային ջերմաստիճանի կարագը լցնում ենք տարայի մեջ և պատառաքաղի օգնությամբ տրորում։ Այնուհետև ավելացնում ենք ձուն և փխրուն խմոր հունցում։

- Խմորը դնում ենք կլոր ձևամանի մեջ` եզրերը հավասարեցնելով։

- Պատրաստում ենք կաթնաշոռային լցաշաղախ. կաթնաշոռը անցկացնում ենք մսաղացով։ Այնուհետև խառնում ենք վանիլինի հետ։ Ձվերը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք թթվասերը։
Ապա միացնում ենք երկու զանգվածները իրար ու հարում:
- Կաթնաշոռային զանգվածը լցնում ենք խմորի վրա։ Շոռակարկանդակը 50-55 րոպեով դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- Պատրաստի շոռակարկանդակը հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչի:

- Մեղրը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում գետնանուշները և խառնում, մինչև գետնանուշները ծածկվեն մեղրով ։ Այնուհետև տապակի վրա այնպես ենք շարում, որ գետնանուշները կարողանանք իրարից առանձնացնել(դա պետք է արագ անել)։ Սառած կարկանդակի վրայից լցնում ենք եփած խտացրած կաթ և ձևավորում մեղրով և գետնանուշներով։

- Կարող ենք գետնանուշի վրա շագանակագույն շաքարավազ լցնել։
Բարի ախորժակ։


Այս հրաշալի շոռակարկանդակի միջուկի մեջ կարող ենք մրգերի կտորներ ավելացնել