Ստեփանակերտում կամրջից ցած նետված ՀՀ քաղաքացին Աբովյանի բնակիչ էր
ОбществоԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան՝ 23:27-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազ& raquo; կոչվող կամրջի տակ դիակ կա: Արմենպրեսի հաղորդմամբ՝ ծառայության աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր, և ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ դիակը դուրս է բերվել կամրջի տակից:
Ա. Նարիմանյանի տեղեկացմամբ, պարզվել է դիակի ինքնությունը. նա 1972թ.-ի ծնված Սարգիս Հաբեթի Սաչյանն է, ով ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ էր: Դեպքի մանրամասները ճշտվում են: