Հունվարի 19-21-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
ОбществоՀայաստանում հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ արագություն:
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 20-21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: