Ինչն է միավորել «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներ Աննա Խանչալյանին և Վիգեն Ահարոնյանին
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի դարձած Վիգեն Ահարոնյանը և Աննա Խանչալյանը միասին դուետով հանդես կգան: Զույգն արդեն ձայնագրել է երգը և նկարահանել տեսահոլովակը, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում Վիգենը պատմել է համագործակցության մասին. «Երգն իրական սիրո պատմություն է, ընկերոջս՝ Դավիթի և Նարինկայի սիրո մասին է: Մենք Աղասի Գևորգյանին դիմեցինք, ներկայացրեցինք պատմությունը, նա էլ գրեց երգը: Աղասի Գևորգյանն ինձ համար շատ երգեր է գրել, և այս տարի նրա երգերից մեկի հիման վրա կլինի տեսահոլովակ»:

Գործիքավորումն արել են Արման Էլբերտի մոտ, և ինչպես Վիգենն է ասում՝ ամեն բան շատ արագ ստացվեց. «Աննան այն ժամանակ Հայաստանում էր, երգը միանգամից ձայնագրվեց: Այդ երգն ընկերս սբ. Վալենտինի օրը նվիրեց իր ընկերուհուն»:
Վիգենը խոստովանեց նաև, որ երգը պետք է միայնակ կատարեր, բայց հետո որոշվել է սիրո պատմությունը դուետով ներկայացնել. «Ես և հեղինակն առաջարկեցինք, որ Աննան կատարի: Այդ ժամանակ Աննան Վրաստանում էր, խոսեցի նրա հետ, առաջարկեցի, նա էլ համաձայնվեց»:

Տեսահոլովակն արդեն նկարահանվել է և շուտով կլինի եթերում: «Տեսահոլովակի հերոսները ես և Աննան ենք: Տեսահոլովակը նկարահանելու համար անշահախնդիր կերպով ինձ օգնել են ընկերներս, այն լավ թիմային աշխատանքի արդյունք է,- ասաց Վիգենն ու հավելեց,- առանձնապես մեծ գումարներ չենք ծախսել տեսահոլովակի վրա, ընկերներիս շնորհիվ է այս ամենը եղել: Լուսանկարիչներն են Վարդան Պետրոսյանը, Մայա Անուշավանյանը, Նեո Սիմոնեն, նրանք ինձ շատ են աջակցել, Էմիլը դերասան-մոդել է, ով ունի փոքրիկ դերասանական խաղ այս տեսահոլովակում»:
Վիգենը նշում է, որ ընկերոջը դեռ ցույց չի տվել վերջնական արդյունքը, ընկերն էլ բոլորի պես կտեսնի այն պրեմիերայի ժամանակ:


Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի