Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ОбществоՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 12.50-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Մարինե Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: