Քաղաքացուն հետախուզում էին թմրանյութի համար
ОбществоՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները հունվարի 15-ին, ժամը 00.35-ին, Այնթապ գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գեւորգ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2015 թ. օգոստոսի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: