Իմաստուն խորհուրդներ՝ Սառա Ջեսիկա Փարքերից (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Կատարյալ չլինելը նորմալ է, իսկ տարիքի պատճառով տխրել պետք չէ: Այս սկզբունքով է առաջնորդվում հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը:

Նա ամենևին էլ հոլիվուդյան գեղեցկության էտալոն չէ, սակայն ամբողջ աշխարհում ունի միլիոնավոր երկրպագուներ:
Երազանքների տղամարդը հիանալի բան է, բայց ավելի լավ է, որ նա մնա էկրանին:

Սառան արդեն 18 տարի է՝ ամուսնացած է Մեթյու Բրոդերիկի հետ, և նրանք դաստիարակում են 3 երեխաների՝ որդուն և երկվորյակ դուստրերին:

Պետք չէ ուշադրություն դարձնել, թե ինչ են ձեր մասին խոսում:

Անցյալ տարի դերասանուհին վիճել է Twitter-ի իր հետևորդներից մեկի հետ, ով իրեն թույլ է տվել հարցնել, թե որքանով է Սառան իրեն համարում իր երկվորյակ դուստրերի իսկական մայրը, քանի որ երեխաները ծնվել են փոխնակ մորից:

Գլխավոր կիրքը կարելի է վերածել բիզնեսի:

Սառայի համար դրա վառ օրինակն են կոշիկները:
