Երկրպագուների կարծիքով՝ Վերա Բրեժնևան հղի է
Lifestyleshabat.am-ը գրում է.
Անցյալ տարի հոկտեմբերին երգչուհի Վերա Բրեժնևան և կոմպոզիտոր, պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են՝ հայտնում է mediahouse.com.ua-ն: Այժմ երկրպագուները անհամբերությամբ սպասում են, թե զույգը երբ կունենա ընդհանուր երեխա: Վերա Բրեժնևայի՝ վերջերս Instagram-ում հրապարակած լուսանկարը հերթական շշուկների տեղիք է տվել:
Երկրպագուների կարծիքով՝ նկարում երևում է նրա կլորացած փորիկը, որը երգչուհին թաքցրել է լայն բաճկոնի տակ: Սակայն Վերան անձամբ, ինչպես սովորաբար, այդ լուրերը չի մեկնաբանում: