Կոտայքում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 17-ին` ժամը 03.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկար արները «Lexus GF430» մակնիշի 14 uu 585 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 17-ին` ժամը 01.40-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել«ВАЗ 2121» մակնիշի 34 VM 202 պ/հ ավտոմեքենան: