ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Եվրախորհրդարանը կարող է կոչ անել Եվրամիությանը՝ համաձայնեցնել չափորոշիչները, որոնք ՌԴ-ն պետք է կատարի, որպեսզի ԵՄ-ն վերացնի պատժամիջոցներն ու դադարի դրանց հետագա խորացումը: Նմանատիպ առաջարկությամբ հանդես են եկել Եվրախորհրդարանի հինգ խմբակցություններ համատեղ նախագծով: «Եվրախորհրդարանն անդամ երկրներին և Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությանը կոչ է անում հստակ չափորոշիչներ սահմանել, որոնք իրագործման դեպքում թույլ կտան շրջանցել Ռուսաստանի նկատմամբ նոր ընդունված պատժամիջոցները», - նշում են պատգամավորները բանաձևում: Նշվում է նաև, որ բանաձևի ընդունման քվեարկությունը կլինի այսօր: