Մարդ, ով ընդհանրապես ցավ չի զգում
LifestyleԱՄՆ-ի Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան իր համադասարանցիները հաճախ անվանում են «սուպերմեն» : Բժիշկները, ուսումանսիրելով Էշլիի մարմնի զգայունության աստիճանը, եկել են այն եզրահանգման, որ նա ունակ է զգալու միայն բարձր ճնշումը: Փոքր հասակում, որպեսզի աղջիկը քնած ժամանակ պատահմամբ չվնասի իր մաշկը, նրա ձեռքերի վրա հատուկ ճկուն վիրակապ են փաթաթել: Այն, որ Էշլին ցավ չի զգում դա դեռ չի նշանակում, որ նա չի տխրում կամ առավել ևս չի հուզվում: Աղջկա ծնողների խոսքով` Էշլին բավական նուրբ ու զգայուն հոգեկան կառուցվածք ունի:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը