Հունվարի առաջին կեսին հաստատված տաք հոսանքները ու դրան հաջորդած հոսանքները որևէ վնաս չեն հասցրել գյուղատնտեսությանը. գյուղատնտես
Обществоtert.am-ը գրում է.
Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ հունվարի առաջին 15 օրերին հանրապետությունում հաստատված ու իրար հաջորդող տաք ու սառը հոսանքները որևէ վնաս չեն հասցրել գյուղատնտեսությանը: Ավելին` տարին գյուղատնտեսական առումով շատ լավ է սկսվել: Այս մասին Tert.am -ին հայտնեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Ձյան այն հաստ շերտը, որն այսօր կա դաշտերում կամ լեռնային գոտիներում բավարար է ոռոգման համակարգը բավարար ապահովելու համար: Կարող եմ ասել, որ, հիմնականում, Շիրակի մարզում ծածկված են ձնով, Գեղարքունիքում` ծածկված են, Արարատյան դաշտավայրում՝ մի փոքր հալոցք է, դա լավ չէ, բայց կարծում եմ` մինչև փետրվարի 10-ը էլի ձյուն կտեսնենք, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»,- նկատեց գյուղատնտեսը:
Ըստ նրա` տարին գյուղատնտեսական առումով շատ լավ է սկսվել Հայաստանի համար, քանի որ ձյան հաստ շերտերի առկայությունը գյուղատնտեսության համար շատ կարևոր է:
Այսինքն` դա նշանակում է,ո ր այս տարի Հայաստանում ոռոգման ջրի խնդիր չի լինի:
Հիշեցնենք,որ օրեր առաջ Հայաստանին մոտեցավ հերթական ցիկլոնը, այն դեպքում, երբ դրանից առաջ մայրաքաղաքում և մարզերում հունվարի համար անսովոր տաք եղանակ էր։
Արարատյան դաշտավայրում պտղատու ծառերի բողբոջման առումով, ըստ Հրաչ Բերբերյանի, այսօրվա դրությամբ որևէ խնդիր չկա: