Եթե ասեմ, որ 5 րոպեից տեղում կլինեմ, բայց ուշանամ, հոգ չէ` մի քիչ էլ սպասեք. Այսօր ծնվել է Ջիմ Քերին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Այսօր ծնվել է ամերիկացի դերասան եւ հումորիստ Ջիմ Քերին: Հոլիվուդի ամենասիրելի կատակերգուն նշում է 54-ամյակը: Քերին «Ոսկե Գլոբուսի» կրկնակի դափնեկիր է, սակայն ի զարմանս կինոսերների` դերասանը դեռեւս չի արժանացել ոչ մի «Օսկարի»:
Սիրված դերասանի ծննդյան օրը հիանալի առիթ է, որպեսզի հիշենք նրա սրամիտ մտքերից մի քանիսը.

«Չեմ սիրում սահմանափակումները: Կարծում եմ`առանց այդ էլ ամեն ինչ այնքան սահմանափակ է, ինչպես օրինակ` մարդկանց ուղեղը»:
«Ես կենտրոնանում եմ ցավը մոռանալու վրա: Մոռացեք ցավը, հեգնեք նրան, կրճատեք այն: Ծիծաղեք, մարդի՛կ»:

«Սիրում եմ գիշերը ուշ քնել. ոչ այն պատճառով, որ ես երեկույթների սիրահար եմ, այլ պարզապես գիշերն այն ժամանակահատվածն է, երբ կարող եմ մենակ մնալ եւ չխաղալ»:
«Հուսահատությունը անհրաժեշտություն է, որից դրդված մարդ սկսում է ինչ-որ բաներ ստեղծել: Եթե երբեւէ չես հուսահատվել, ուրեմն շատ անհետաքրքիր մարդ ես»:
«Մարդը կամ մոռանում է, կամ իրեն են մոռանում»:

«Ուզում եմ, որ բոլորն էլ դառնան հարուստ եւ հայտնի եւ ունենան այն, ինչ ուզում են: Միայն այդ ժամանակ մարդը կհասկանա, որ դա այն չէ, ինչ իրեն պետք է»:
«Ցավեցրեք ինձ ճշմարտությամբ, բայց երբեք մի սփոփեք ինձ ստով»:
«Եթե ասեմ, որ հինգ րոպեից տեղում կլինեմ, բաց ուշանամ, հոգ չէ` մի քիչ էլ սպասեք…»:
Սյունե Առաքելյան