ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին է վստահում գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լուծման խնդիրը
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանին է վստահում գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լուծման խնդիրը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«ՌԴ-ն, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, հատուկ դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների խնդրի լուծման հարցում՝ սկսած կայուն զարգացումից, մինչև կլիմայի փոփոխություն, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հակամարտություններից, մինչև Կորեական թերակղզու և այլ տարածաշրջանների իրավիճակը: Միասին մենք կարող ենք և պետք է աշխարհն ավելի լավը դարձնենք: Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեզ»,- ասել է Պան Գի Մունը:
«Ես չեմ կարող չափազանցնել Ռուսաստանի Դաշնության և Միավորված ազգերի կազմակերպության միջև ամուր համագործակցության կարևորությունը՝ միջազգային հարաբերություններում օրենքի գերակայության ապահովության, միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև տնտեսության և շրջակա միջավայրի համագործակցության զարգացման գործում»,- նշել է ՄԱԿ-ի ղեկավարը: