«Լենֆիլմ»-ը պատրաստ է Լեոնարդո դի Կապրիոյին նկարահանել Լենինի դերում
Общество«Լենֆիլմ»-ը պատրաստ է Լեոնարդո դի Կապրիոյին նկարահանել Լենինի դերում: Այս մասին «Ռադիո Բալթիկա»-ի եթերում հայտարարել է կինոընկերության մամուլի քարտուղար Վալերի Կարպովը:
«Լեոնարդո դի Կապրիոյին հաճախ են համեմատում երիտասարդ Լենինի հետ: Մենք բավականաչափ դեկորացիա ունենք՝ հեղափոխության ժամակաշրջանը վերստեղծելու համար»,- ասել է նա:
Կինոռեժիսոր Վլադիմիր Բորտկոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աշխատել հոլիվուդյան աստղի հետ: «Դի Կապրիոն լավ արտիստ է: Նա կարող է խաղալ՝ ինչ ցանկանա: Ես հաճույքով կնկարահանեմ նրան, եթե ինձ հրավիրի որպես ռեժիսոր: Չգիտեմ՝ որ նախագիծն ավելի լավ կլիներ, դա կախված է սցենարից»,- Բորտկոյի խոսքերն է փոխանցում Վեստին:
Հիշեցնենք, որ նախօրեին Լեոնարդո դի Կապրիոն հայտարարել էր, որ հաճույքով հանդես կգար Վլադիմիր Պուտինի, Ռասպուտինի կամ Լենինի դերում: