Դատապարտյալին տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված պարունակող փաթեթներ
ОбществоՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում դատապարտյալ Վ. Կ.-ին տեսակցության եկած մոր` Ս. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 41 գրամ ընդհանուր քաշով, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, դեղնականաչավուն զանգված պարունակող 4 փաթեթներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: