Սահարայի աչքը․ մոլորակի ամենամեծ անապատի առեղծվածը, որի ծագումը հայտնի չէ (Photo)
LifestyleԱյս առեղծվածային գոյացությունը, որին Ռիշատի աչք են անվանում, գտնվում է մոլորակի ամենամեծ անապատում՝ Սահարայում։ Այն մեծ գաղտնիք է թաքցնում։

Այս հրաշքը նաև անվանում են Սահարայի աչք, և այն տեսանելի է տիեզերքից։ Դրա տրամագիծը 50 կիլոմետր է, ու մինչև GPS համակարգի ստեղծումն այն կատարում էր կողմնորոշիչի դեր տիեզերագնացների համար։
Առաջացման վարկածները

Սկզբում գիտնականները կարծում էին, որ Սահարայի աչքն առաջացել է երկնաքարի հարվածի արդյունքում, սակայն այս հիպոթեզը մերժվեց, երբ պարզվեց, որ Ռիշատի հատակն իդեալապես ողորկ է։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Սահարայի աչքը հին հրաբխի խառնարան է, որը հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում իջել է գետնի տակ ու էրոզիայի է ենթարկվել։

Երրորդ վարկածի կողմնակիցները պնդում են, որ սա այլմոլորակային քաղաքակրթության հին սրբատեղի է, և ուշագրավն այն է, որ տեղաբնակների լեգենդները կարծես թե փաստում են այս վարկածը։
Այցելեք Ռիշատի աչք

Եթե Ձեզ բախտ վիճակի այցելել այս բացառիկ վայրը, ապա բաց մի՛ թողեք հնարավորությունը և անպայման թեյ խմեք տեղաբնակների մոտ, ու նրանք Ձեզ կպատմեն Սահարայի աչքի մասին բոլոր լեգենդները, համաձայն որոնց՝ շա՜տ վաղուց իրենց այցելել է ինչ-որ քաղաքակրթություն, որի ներկայացուցիչները թռչել են կարողացել։