Երևանի ուսումնակրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի
ОбществоԵրևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունվարի 18-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: