Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվել է
ОбществоԳյումրիում Ավետիսյաններրի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 22-ը:
Մինչ այդ նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել էին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտ պանները` նշելով, որ դրա համար հիմքեր չկան:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները առաջարկեցին նիստը հետաձգել` մինչև դատաքննության մեկնարկը: Դատավոր Հարություն Մովսիսյանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 22-ը, ժամը 12-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, հունվարի 22-ին իրենք հանդես կգան նոր միջնորդությամբ: