ՄԻՊ մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ОбществоՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շուշան Դանիելյանը:
«Հարգելի գործընկերներ, հայտնում եմ, որ այսուհետ չեմ զբաղեցնում Օմբուդսմենի մամուլի խոսնակի պաշտոնը, քանի որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին կառուցողական համագործակցության և մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեության անաչառ լուսաբանման համար: Տեղեկացնում եմ, որ Աշխատակազմի լրատվական հեռախոսահամարը նույն է` 091-00-88-12: Եվս մեկ անգամ շնորհակալություն»,- գրել է Դանիելյանը: