Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան
ОбществоՇիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Բաց են նաև Աշոցք և Ամասիա տանող ճանապարհները: Ձնաբուք նկատվում է Լանջիկի և Ջաջուռի հատվածում, սակայն այստեղ ևս ճանապարհներն անցանելի են:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակիմարզպետարանի քաղաքաշինության վարչությանկապի, ճանապարհաշինության և տրանսպորտի բաժնիպետ Խաչատուր Խնձրցյանը՝ նշելով, որ մարզի հանրապետական և մարզային նշանակության բոլոր ճանապարհներն անցանելի են:
«Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող բոլոր ընկերությունները իրականացնում են մաքրման աշխատանքներ, ողջ տեխնիկան այս պահին աշխատում է»,-ավելացրեց պատասխանատուն:
Արմենուհի Մխոյան