Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է
ОбществоShabat.am-ը գրում է.
«Դիմակայության լարվածության աստիճանը համեմատաբար ցածր է, բայց կրակոցներ կան ԼՂՀ և ՀՀ սահմանին»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դիրքերի ուղղությամբ երկու- երեք տասնյակ կրակոցներ են հնչել, գյուղերի ուղղությամբ որպես այդպիսին հատուկ կրակոցներ չեն եղել»:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն: