Կանացի 13 բյութի-միտում, որոնք տղամարդիկ տանել չեն կարող
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ կանայք և տղամարդիկ շատ բաների տարբեր կերպ են նայում: Արտաքին տեսքը բացառություն չէ:
Blog.1in.am-ը ներկայացնում է իրեր, որոնք պետք է բացառել զգեստապահարանից, եթե ուզում ենք գրավիչ լինել տղամարդկանց աչքերում:
Կոմբինիզոններ

Տղամարդկանց մոտ կոմբինիզոնն ասոցացվում է արտահագուստի կամ գիշերազգեստի հետ:
Լեգինսներ

Վառ և հարմարավետ լեգինսները տղամարդկանց նյարդայնացնում են վուլգար տեսքով ու խելագար գույներով:
Կիպ ջինսեր

Տղամարդկանց կարծիքով՝ այդ ջինսերը չափազանց կիպ ու սեքսուալ են:
Ալադին-տաբատներ

Հարմար և լայն ալադին-տաբատներն իդեալական տարբերակ են ամառվա համար:
Սակայն տղամարդիկ կարծում են, որ այդպիսի տաբատը խաթարում են կնոջ կազմվածքը՝ վիզուալ կարճացնելով ոտքերն ու ավելորդ լայնք հաղորդելով:
Լայն ուսեր

Տղամարդկանց կարծիքով՝ 80-ականների այդ միտումը կնոջ մարմինը դարձնում է չափազանց կոպիտ և տղամարդակայինի նմանեցնում:
Բասկայով զգեստներ

Տղամարդիկ կարծում են, որ բասկաներով զգեստները կնոջը նմանեցնում են երեխաների
Ուգի

Ըստ տղամարդկանց՝ տաք ու հարմարավետ ուգին տգեղացնում է կանացի նուրբ ոտքերը՝ դրանք նմանեցնելով նեանդերթալցու ոտքերի:
Բալետկաներ

Ուժեղ սեռը կարծում է, որ բալետկաները սենյակային կոշիկներ են՝ բացարձակ անհարմար դուրս գալու համար:
Ազատ զգեստներ

Զգեստները, որոնք չեն ընդգծում իրանը, տղամարդկանց կարծիքով, հարմար են միայն հղիների համար:
Շուրթերի վաղ դիմահարդարում

Տղամարդիկ տանել չեն կարողանում ներկված շուրթերը, իսկ այս սեզոնին նորաձև ճչացող գույները նրանց պարզապես վախեցնում են:
Պլատֆորմով կոշիկներ

Տղամարդկանց այդպիսի կոշիկը դուր չի գալիս, քանի որ վիզուալ մեծացնում է ոտնաթաթերը:
Գիտրի

Տղամարդկանց մեծ մասը գիտրին ամենևին էլ գրավիչ չի համարում
Խոշոր ականջօղեր

Վառ, մեծ ականջօղերն օգնում են ուշադրությունը հրավիրել դեմքին և կոտրում են նույնիսկ ամենաձանձրալի կերպարը: Տղամարդկանց այդպիսի աքսեսուարները բարբարոսական են թվում: