Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դին, որսորդական հրացանը, իսկ ննջարանում` երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»:
Նշված երկտողը տեղում քննիչ Հակոբ Գևորգյանի կողմից հրացանի հետ առգրավվել է ընթերականների ներկայությամբ և քննիչ Հ. Գևորգյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, ձգաբանական և դիակի դատաբժշկական:
Շարունակությունը` այստեղ: