Այն ամենը, ինչ պետք է իմանալ Աղեղնավորների մասին
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Աղեղնավորները շատ խարիզմատիկ են, և մագնիս են հանդիսանում շրջապատի մարդկանց համար: Եթե դուք ցանկանում եք ունենալ գոնե մեկ հուսալի մարդ ձեր կողքին, ապա դուք պետք է ծանոթանաք Աղեղնավորի հետ:
Ինչպիսի՞ն են լինում Աղեղնավորները սիրո, սեքսի և ընկերության մեջ: Ի՞նչ չեն սիրում Աղեղնավորները:
Ձեզ ենք ներկայացնում տղամարդ Աղեղնավորների կարճ բնութագիրը. Համառ, պատասխանատու, առատաձեռն, հաջողակ, կրքոտ, նպատակասլաց և հուսալի:
Կին Աղեղնավորների կարճ բնութագիրը. Գրավիչ, զգայուն, մի փոքր մեծամիտ, քմահաճ, տաքարյուն և հմայիչ:
Աղեղնավորն աշխատանքում
Աղեղնավորները միշտ ուշանում են աշխատանքից: Այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է ղեկավարության ըմբռնումն ու ներողամտությունը: Նրանք չեն ընդունում ընդունված նորմերը: Նրանք հորինում են սեփական միջոցներ, հնարքներ, թե ինչպես ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Եթե Աղեղնավորը սիրահարված է իր գործին, ապա նա կնվիրի իր ժամանակն ու եռանդն այդ գործին:
Աղեղնավորը սիրո մեջ
Տղամարդ Աղեղնավորը շատ ռոմանտիկ է: Նա իր հոգատարությամբ և սիրով ողողում է իր ընտրյալին, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է ամուսնանալուն: Նրա համար կարևոր է իր ազատությունն ու անկախության զգացումը: Բայց, եթե ձեզ հաջողվել է գրավել Աղեղնավորի սիրտը, ապա նա ձեզ երկար և անդավաճան կսիրի:
Կին Աղեղնավորը խորասուզվում է իր սիրո մեջ: Բայց, եթե հանկարծ իր ընտրյալը մի բան այնպես չանի, կամ նա կորցնի հետաքրքրությունն այդ մարդու նկատմամբ, ապա նա լուռ կհեռանա: Աղեղնավորները փնտրում են ռոմանտիկա, հասկացվածություն և անկեղծություն:
Աղեղնավորն անկողնում
Տղամարդ Աղեղնավորը շատ համարձակ է անկողնում, ազարտային: Նա դասական հնարքների կողմնակից է, բայց եթե նրան առաջարկեն նոր փորձարկումներ անել, նա դեմ չի լինի: Նա ինտիմ, սեքսուալ հագուստի սիրահար է, բարձրակրունկ կոշիկների, զուգագուլպաների և նման բաների:
Կին Աղեղնավորը գերազանց սեքսի վառ կողմնակից է: Այսպիսի կինը մագնիս է հակառակ սեռի ներկայացուցիչների համար: Նա չի փորձում թաքցնել իր թերությունները: Նա կարող է նորանոր հնարքներ հորինել անկողնում: Նա նուրբ և քնքուշ էակ է, ով քնքշանքի կարիք է զգում:
Աղեղնավորի էրոգեն գոտիները
Տղամարդ Աղեղնավորը սիրում է, երբ մտերմության ժամանակ, կինը ուշադրություն է դարձնում իր մեջքին, հատկապես գոտկատեղին և հետույքին: Նա խելքահան է լինում գոտկատեղին՝ Ձեր ցանկացած հպումից:
Կին Աղեղնավորն անտարբեր չէ գլխի մերսման հանդեպ: Համատեղ լոգանքի ժամանակ ձեր՝ նրա մաշկին դիպչելը, մազերը շոյելը, գլուխը մեղմորեն մերսելը, Ձեզ ցույց կտա Աղեղնավորին այն տեսանկյունից, որ դուք նախկինում երբեք չեք տեսել, Աղեղնավորը նորովի կբացվի Ձեր առջև: Այս ամենից հետո սպասեք կրքի մեծ հրաբուխի:
Աղեղնավորները չեն սիրում, երբ իրենց ծանոթները բողոքում են կյանքից: Աղեղնավորները միշտ այլ ելքեր են տեսնում. Խղճահարությունը դեռևս ոչ ոքի չի օգնել լուծել խնդիրները: Նրանք գործելու կողմնակից են:
Հայտնի անձինք՝ ծնված Աղեղնավոր նշանի տակ: Ջաննի Վերսաչե, Մաքսիմ Ավերին, Էմիր Կուստուրիցա, Բրյուս Լի, Ալեքսանդր Բլոկ, Վուդի Ալեն:




