Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադապատ նուգա
LifestyleԲաղադրիչներ
մեղր – 130 գր
շաքարավազ – 400 գր
ջուր – 50մլ
ձու – 2 հատ(սպիտակուց)
նուշ – 300 գր(բոված)
շոկոլադ սև – 250 գր
Պատրաստման եղանակ
- Մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և վրան լցնում ենք ջուրը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Եփում ենք 10 րոպե։
Պատրաստի օշարակը պետք է անցնի, այսպես կոչված, «փափուկ գնդիկի» տեստը։ Դրա համար մի փոքր օշարակը կաթեցնում ենք սառը ջրով գավաթի մեջ. կաթիլը պետք է սառչի, բայց միաժամանակ փափուկ մնա։ Եթե օշարակի ջերմաչափ ունենք, ապա ամեն ինչ ավելի հեշտ է. այն պետք է ցույց տա 170 աստիճան։ - Քանի դեռ օշարակը եփվում է, սպիտակուցները հարում ենք մինչև պնդանալը։ Պատրաստի օշարակը բարակ շիթով լցնում ենք սպիտակուցի վրա` շարունակելով խառնել։ Այնքան ենք հարում մինչև զանգվածը թանձրանա։ Հարում ենք այնքան երկար, մինչև հարիչի թևիկները չսկսեն կպչել զանգվածին:

- Զանգվածին ավելացնում ենք նուշը և խառնում։ Ոչ խորը տապակի կամ մատուցարանի վրա յուղթուղթ կամ փայլաթիթեղ ենք փռում և բուսայուղ քսում։ Վրան լցնում ենք սպիտակուցի և նշի խառնուրդն ու հավասարեցնում։ Դնում ենք սառնարանը և թողնում ենք 1 ժամ։ Սառած նուգան կտրատում ենք ոչ մեծ և դնում յուղաթղթով մատուցարանի վրա։ Դնում ենք սառնարանը եվ թողնում սառչի ևս կես ժամ։

- Լցնում ենք շոկոլադը կաթսայի մեջ և հալեցնում ջրի գոլորշու վրա: Նուգայի կտորները թաթախում ենք հալեցրած շոկոլադի մեջ, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թողնում, որ չորանան:

- Եվ մեր նուգան պատրաստ է:

Թեև նուգա պատրաստելու այս բաղադրատոմսում շոկոլադ կա, բայց կարող ենք նուգան առանց ջնարակի պատրաստել:)