«Խոսքեր չունեմ…. Միայն ցավ». Հրաչուհի Ութմազյան
Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոսքեր չունեմ…. Միայն ցավ….Ո՞ւր ենք տանելու մեր երեխաներին՝ Հին Էրիվանի գոնե մի մասնիկը ցույց տալու… Մի՛ սպանեք քաղաքս, մի՛ սպանեք նրա հոգին.. Քանդելուց հեշտ բան չկա… Գուցե փորձեք կառուցե՞լ… գոնե մի անգամ…Բայց կառուցել իսկապես…»:
Հիշեցնենք, որ Երեւանի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով, Արամի 30 շենքի տեղում շինություն չի նախատեսվում կառուցել:
