7-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել
Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20.20-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:
Պարզել է, որ «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը՝ ժամը 19.10-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել երեխային: Կատարվում է քննություն: