Կարեն Ճշմարիտյանը չի մեկնաբանում պաշտոնից հեռացվելու մասին լուրերը
ОбществоՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի մեկնաբանում իր՝ պաշտոնից հեռացվելու մասին լուրերը: Արմենպրեսի հաղորմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ճշմարիտյանը մասնավորապես նշեց. «Բամբասանքները չեմ մեկնաբանում: Այդ մասին հարցրեք նրան, ով գրել է»:
Մամուլում արդեն տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, որ մի քանի նախարարներ և մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Որպես ամենահավանական թեկանծու, պարբերաբար նշվում է ճշմարիտյանի անունը: