Նավթի գնի անկման ֆոնին դոլարի փոխարժեքը գերազանցել Է 80 ռուբլին
ЭкономикаՀունվարի 20-ին Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 1,45 ռուբլով եւ կազմել 80,01 ռուբլի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 80 ռուբլու նշագիծը, տեղեկացնում ԷԱրմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Ընդ որում 2014 թվականի դեկտեմբերին սահմանված ռեկորդային առավելագույն ցուցանիշը՝ 80,1 ռուբլի, արդեն շատ մոտ Է:
Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 1,95 ռուբլով եւ հասել 87,67 ռուբլու նշագծին:
Ռուբլին Էժանանում Է նավթի գնի անկմանը համընթաց, որը կորցրել Է երեկվա իր ամբողջ աճը: Լոնդոնի ICE բորսայում մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը հունվարի 20-ին ընկել Է 3,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,84 դոլար:
Նախօրյակին Brent-ի գինը գերազանցել Էր 30 դոլարի նշագիծը: