Ի՞նչ պետք է ուտել առողջ սիրտ ունենալու համար
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Սրտի հիվանդությունները անառողջ ապրելակերպի արդյունք են: Սխալ սնունդը, ֆիզիկական պասիվությունը, ալկոհոլը, ծխելը, սթրեսը հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառները:
Blog.1in.am-ը ներկայացնում է այն ուտելիքները, որոնք կօգնեն առողջ պահելու ձեր սիրտը:
1.Ձիթապտղի յուղ: Այն պարունակում է պոլիֆենոլներ, որոնք նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «լավինը»:

2.Նուշ: Ամեն օր պետք է ուտել մի բուռ նուշ: Այն կապահովի մագնեզիումի և կալիումի օրական անհրաժեշտ չափաքանակը, որոնց պակասը վտանգավոր է և բարձրացնում է արյան ճնշումը:

3.Ձուկ: Ձկան օգտագործումը կանխում է արյան մեջ թանձրուկների առաջացումը: Ի տարբերություն մսի՝ ձուկը ինչքան յուղալի է, այնքան օգտակար է: Սաղմոնը և թյունիկը պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ:

4.Սպանախ և լոլիկ: Գունավոր բանջարեղենները նվազեցնում են խոլեստերինի մակարդակը: Սրտի համար ամենալավ բանջարեղենը լոլիկն է: Նրանում պարունակվող լոկոպինը կանխում է խոլեստերինի թթվայնացումը, ինչի արդյունքում այն չի կպչում անոթների պատերին:

5.Սոխ և սխտոր: Հարուստ են С, В6 վիտամիներով, սելենով, մանգանով և ծծմբի միացություններով: Օգնում են իջեցնելու արյան ճնշումը:

6.Բանան: Մեծ քանակով կալիումի պարունակության շնորհիվ, ինչը օրգանիզմին օգնում է ազատվել նատրիումից (աղի բաղադրիչ), իջեցնում է ճնշումը:

7.Սոյա: Նվազեցնում է արյան ճնշումը և «վատ» խոլեստերինի մակարդակը:

8.Լոռամրգի: Լոռամրգի հյութը բարձրացնում է արյան «լավ» խոլեստերինի մակարդակը:
