Այս գեղեցկուհուն ասում են, որ նա գեր է մոդելային բիզնեսի համար… իսկ Դուք ի՞նչ եք կարծում (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ագնես Հեդենգարդը 20 տարեկան է: Գեղեցիկ աղջկա հասակը 180 սմ է, և տղաները վազում են նրա հետևից՝ մտածելով, որ նա մոդել է: Մինչև վերջերս՝ տղաները ճիշտ էին:
Ագնեսի կարիերան սկսվել է 15 տարեկանում, իսկ ավելի ուշ նա երկրորդ տեղն է զբաղեցրել «Շվեցիայի ապագա թոփ-մոդել» մրցույթում: Բայց մի օր, հաջողակ գեղեցկուհին դադարեց աշխատանքային առաջարկներ ստանալ, մոդելային գործակալությունները սկսեցին խուսափել նրանից: Բոլորը միաձայն հայտարարեցին, որ Ագնեսը գեր է:
180 սմ հասակ ունենալով՝ նա կշռում էր ընդամնեը 56 կգ: Նման չափանիշներն առողջ, բնական չես կարող համարել: Չնայած նրան շարունակում էին մերժել. «Ո՛չ, նա չափազանց գեր է: Երբ նա կարգի բերի իր մարմինը, նիհարի, միգուցե մենք աշխատենք նրա հետ»:
Աղջիկը հազարավոր նկարներ է հրապարակել համացանցում՝ ներքնազգեստով, նույնիսկ տեսանյութ է հրապարակել, որպեսզի ցույց տա ողջ աշխարհին, թե ինչ է նշանակում «գեր» լինելը մոդելային բիզնեսում:
Փորձելով ունենալ պահանջվող չափանիշները՝ շատ երիտասարդ աղջիկներ փչացնում են իրենց նյարդերը, առողջությունը և արդյունքում էլ կորցնում են իրենց գեղեցկությունը:
«Եթե այս մարմինը նրանց համար գեր է, նրանք ակնհայտորեն, խնդիրներ ունեն: Մոդելային բիզնեսը փորձում է շատ վտանգավոր չափանիշներ հարկադրել, որոնք մեծ վնաս են հասցնում առողջությանը», – ասում է Ագնեսը:
Երիտասարդ աղջիկը ցանկանում է, որ աղջիկները, վերջապես, սովորեն սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան, դադարեն վազել նորաձևության չափանիշների հետևից: Յուրաքանչյուր մարմին գեղեցիկ է յուրովի: Ագնեսը հույս ունի, որ շուտով մոդելային բիզնեսն էլ դա կհասկանա:





